Ուկրաինական «Շախտյոր»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան շուտով կարող է դառնալ «Նապոլի»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ֆուտբոլիստի ներկայացուցիչ Սեզար Բոտեգան:
«Դուգլասը շատ ուրախ կլինի, եթե պայմանագիր կնքի «Նապոլի»-ի հետ: Իտալական թիմը հետաքրքրություն է ցուցաբերում երիտասարդների հանդեպ, որոնցից մեկը նաև Կոստան է: Տեսնենք՝ արդյոք կնյութականացվի՞ այս հետաքրքրությունը: Դժվար է ասել՝ այս պահին ինչքան է գնահատվում Դուգլասի տրանսֆերը: Պետք է այս հարցը քննարկենք հենց «Նապոլի»-ի հետ»,- ասել է Բոտեգան:










































