Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերն է չափում Իրանի ընտրանու հետ, որը 11 միավորով 17-րդ տեղում է: Մեր ընտրանին 12 միավոր է վաստակել և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակի վրա սև խաղաքարերով առավելության է հասել Ատուսա Պոուրկաշիյանի նկատմամբ:
Հայաստան – Իրան մրցավեճում հաշիվը դարձավ 1:3: