Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի օլիմպիադային:
9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն իր ուժերն է չափում Իրանի ընտրանու հետ, որը 11 միավորով 17-րդ տեղում է: Մեր ընտրանին 12 միավոր է վաստակել է և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Առաջինն իր պարտիան ավարտեց Լիլիթ Գալոյանը, ով սև խաղաքարերով միավորը կիսեց Ղազալ Հակիմիֆարդի հետ: Պարտիան ավարտվել է 48-րդ քայլում:
Հայաստան – Իրան մրցավեճում հաշիվը դարձավ 0.5:0.5: