Ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տաղանդի մեծ երկրպագու է: Բոլտի կարծիքով` հենց պորտուգալացին պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը.
«Ես առանց երկմտելու «Ոսկե գնդակ»-ը կհանձնեի Քրիշտիանու Ռոնալդուին: Նա կարողացել է պահպանել իր որակները, որն ամենակարևորն է ֆուտբոլում: Քրիշտիանուն ավելի վտանգավոր խաղացող է, քան Մեսսին»,- այդ մասին Բոլտը հայտարարել է պորտուգալական RTP հեռուստաընկերության եթերում:








































