«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնել է Նյու Յորք` Պեպ Գվարդիոլային հանդիպելու նպատակով: Հիշեցնենք, որ վերջինս իր ընտանիքի հետ Նյու Յորք է տեղափոխվել օգոստոսին:
2 մասնագետն էլ հրաժարվել են մասնակցել ՈւԵՖԱ-ի մարզիչների` Շվեյցարիայում ընթացող հավաքին:
El Mundo Deportivo-ի տեղեկացմամբ` Ֆերգյուսոնը պատրաստվում է Գվարդիոլային առաջարկել գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սպասվում է, որ 70-ամյա մասնագետն իր իրավասությունները վայր կդնի ընթացիկ մրցաշրջանի ավարտին:








































