Լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Արգենտինայի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կուն Ագուերոն չի կարողանա մասնակցել Արգենտինա-Պերու՝ Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպմանը, քանի որ վնասվածք ունի:
Ագուերոն, չնայած հավաքական հրավիրվելուն, այնուամենայնիվ, չկարողանալով ապաքինվել վնասվածքից, վերադառնում է «Մանչեսթեր Սիթի»: Նշենք, որ ֆուտբոլիստն ստացել էր ծնկի վնասվածք:






































