Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր իրեն և կիսապաշտպան Չավի Էրնանդեսին արժանացրել են երկրի գլխավոր` Ավստրիայի Արքայազնի մարզական մրցանակի: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Կասիլյասը մտաբերեց նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն ազգային հավաքականի հաջողությունների գործում:
«Այս մրցանակը պատկանում է նաև նրանց, ովքեր մեր կողքին են եղել: Շնորհակալություն եմ հայտնում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր արժանացրել են մեզ այս մրցանակին: Ներկայումս իսպանացիները յուրահատուկ պահ են վերապրում: Մենք նաև շատ ուրախ ենք և գոհ, որ Անդրես Ինյեստան Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել»,- նշել է դարպասապահը:







































