Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆերնանդու Գոմեշը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն բավարար հոգեբանական վիճակում է: Այդ մասին տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
«Մեր բոլոր ֆուտբոլիստները նորմալ վիճակում են: Նույնը կարող եմ ասել նաև Ռոնալդուի մասին:
Պորտուգալիայի ազգային թիմի մարզումներին ներկա է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Ումբերտու Կելյուն, ով անհանգստանալու առիթ չի տեսնում: Ռոնալդուի հետ կապված որևէ խնդիր չկա»,- հայտնել է Գոմեշը:






































