Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնել է մասնակցել եվրոպական ակումբների բարձրաստիճան մարդկանց, մարզիչների ու ՈւԵՖԱ-ի պաշտոնատար անձանց հանդիպմանը, որը լինելու է երկու օր՝ այսօր և վաղը: Այս մասին տեղեկանում ենք «Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքից:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ժոզե Մոուրինյոն նմանատիպ հանդիպումների չի սիրում ներկա լինել, այդ իսկ պատճառով անցած տարվա սույն միջոցառմանը չի մասնակցել:
Մասնակցող մարզիչների ամբողջական ցանկը հետևյալն է՝
Մասիմիլիանո Ալեգրի, Կարլո Անչելոտի, Ֆրան դե Բուր, Ջոն վան դեն Բրոմ, Ունայ Էմերի, Ռենե Ժիրար, Կասպեր Հյուլմանդ, Լեոնարդու Ժարդիմ, Խորխե Խեսուս, Իվան Յովանովիչ, Յուգեն Կլոպ, Ռոնալդ Կուման, Միրչա Լուչեսկու, Ռոբերտո դի Մատեո, Վիտոր Պերեյրա, Թոմաս Շաֆ, Դիեգո Սիմեոնե, Լուչիանո Սպալետի, Ֆատիհ Թերիմ, Տիտո Վիլանովա, Արսեն Վենգեր:









































