Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադաֆին այսօր հայտարարել է, որ Թեհրանը տարբերություն չի դնում ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերի միջև.
«Իրանը ներխուժման ենթարկվելու դեպքում հակազդելու է այդ երկու երկրներին էլ: Անիմաստ է Ամերիկայից սիոնիստական ռեժիմի անջատումը: Մենք չենք կարող Իսրայելին ճանաչել որպես ԱՄՆ-ից զատ: Ելնելով դրանից՝ ներկայումս միայն ամերիկացիներն են սպառնալից դիրք զբաղեցրել Իրանի հանդեպ: Եթե նա փոքրագույն հիմարություն գործի, նրանք չեն լքի անվտանգության գոտին»:









































