Եմենում մեկ մարդ է զոհվել այսօր` հակակառավարական ցույցերի ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել Եմենի հարավում` Լաուդար քաղաքում պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պայթյունը տեղի է ունեցել երթի ժամանակ: Երկու հոգի վիրավորվել են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ` այսօր, Եմենի նախագահը խոստացել էր, որ ապահովելու ցուցարարների անվտանգությունը` կանխելով հնարավոր սադրանքները: