Լեգենդար The Rolling Stones բրիտանական խումբն իր 50-ամյակի կապակցությամբ թողարկելու է 50 լավագույն հիթերի ժողովածուն:
Խմբի կայքի տեղեկատվության համաձայն՝ GRRR! անվանումը կրող ժողովածուն թողարկվելու է 2012թ. նոյեմբերի 12-ին Universal և ABKCO կողմից:
Ժողովածուի մեջ ներառվելու են այնպիսի հայտնի հիթեր, ինչպիսիք են` Come On, The Last Time, (I Can’t Get No) Satisfaction, Get Off Of My Cloud, Jumping Jack Flash, Honky Tonk Women, Brown Sugar, Tumbling Dice, Miss You, Start Me Up և այլն:
Բացի այդ՝ ժողովածուի մեջ ներառվելու է երկու նոր ստեղծագործություն` Gloom And Doom и One Last Shot, որոնք ձայնագրվել են երաժիշտների կողմից Փարիզում:
Սա խմբի առաջին ստուդիական աշխատանքն է 2005թ. ի վեր, երբ թողարկվեց A Bigger Bang ալբոմը:






































