Անգլիական «Սթոք Սիթի»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմը ձեռք է բերել Մայքլ Օուենի տրանսֆերը: Նշենք, որ Օուենը հանդիսանում էր ազատ ֆուտբոլիստ, այսինքն՝ երբ ցանկանար, կարող էր տեղափոխվել ցանկացած ակումբ՝ անկախ տրանսֆերային պատուհանի բաց-փակ լինելուց:
Նշենք, որ ֆուտբոլիստի՝ թիմում աշխատանքի անցնելուն պակասում է միայն թույլտվությունը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացողն իր նոր թիմի հետ ստորագրել է մեկամյա պայմանագիր:









































