Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստ Լիոնել Անդրես Մեսսին ներկա դրությամբ ունի ծնկատակի ջլի վնասվածք, չնայած դուրս է գալիս խաղադաշտ:
Ըստ իսպանական մամուլի՝ ֆուտբոլիստն այդ վնասվածքն ստացել է բավականին շուտ և ամեն խաղի դուրս է գալիս դաշտ՝ ոտքի ցավերով հանդերձ:
Ազգային հավաքական մեկնելուց առաջ Մեսսին բուժզննում է անցել:
Նշվում է, որ լուրջ բան չկա, սակայն անհարմարություններն անհանգստացնում են խաղացողին:
Հավելենք նաև, որ այսօր տեղեկատվություն է տարածվել, որ «Բարսելոնա»-ն Մեսսիին առաջարկում է նոր՝ երկարաժամկետ պայմանագիր:









































