Ավստրալական «Սիդնեյ»-ը երկրորդ անգամ է հայտարարել Ալեքսանդրո դել Պիերոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին: Նշենք, որ նախօրեին ավստրալական ակումբի կայքը հայտարարել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:
Այս անգամ «Սիդնեյ»-ը հայտարարել է, որ Դել Պիերոն ավստրալական ակումբում կստանա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ, որը ռեկորդային է ավստրալական ֆուտբոլի ողջ պատմության մեջ:






































