Իտալական «Միլան»-ի երիտասարդ ֆուտբոլիստը դժգոհ էր Իբրահիմովիչի վերաբերմունքից:
«Իբրահիմովիչից հազիվ թե կարողանաս լավ վերաբերմունք ստանալ: Սակայն նրանից լավ բաներ կարելի է սովորել. ամենակարևորը՝ նրա ցուցադրած խաղը դաշտում: Իբրան շատ է փնթփնթում: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է պետք վերաբերվել նրան:
Մի անգամ, երբ Գատուզոն տեսավ, որ հոնքերս հանում եմ, խփեց հետևիս ու ասաց. «Դու պետք է մտածես միայն ֆուտբոլի մասին, պա՞րզ է»:
Միայն մի մարդ էր (չեմ ասի՝ ով), որ ասաց. «Եթե Նեյմարը, Համշիկն ու Սիսեն այդպիսի սանրվածք ունեն, ինչո՞ւ նա չպետք է ունենա»: Դրանից հետո այս հարցը լուծվեց»,- ասել է ֆուտբոլիստը:







































