Թուրքիայի ստենդային հրաձգության հավաքականի անդամ Սևջան Շավաքը ինքնասպանության փորձ է կատարել:
Apasport.az-ի հաղորդմամբ, հրաձգուհին այդ քայլին է գնացել ամուսնուց բաժանվելու պատճառով:
Շաֆաքը վերադարձել է ծնողների տուն և նույն գիշերը իրեն պատկանող մարզական հրացանից կրակել ինք իր վրա: Լսելով կրակոցի ձայնը` նրա ծնողներն արթնացել են և շտապօգնություն կանչել: 5 ժամ տևած վիրահատությունից հետո բժիշկներին հաջողվել է փրկել երիտասարդ կնոջ կյանքը, բայց բժիշկներն առայժմ նրա վիճակը ծանր են գնահատում:
Նշենք, որ թուրք հրաձգուհին բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է և Թուրքիայի չեմպիոն:








































