Օրգանական սնունդն իրականում այնքան էլ օգտակար չէ, որքան ընդունված է համարել:
Ըստ Ստենֆորդի համալսարանի ուսումնասիրությունների` օրգանական և սովորական մթերքներն ընդհանուր առմամբ ոչնչով չեն տարբերվել սննդարար լինելու առումով, չնայած օրգանական սննդի մեջ պեստիցիդներ ավելի քիչ են պարունակվում:
Բացի սննդարար տարրերի ցուցանիշներից` գիտնականներին հետաքրքրել է բակտերիաների, սնկերի առկայությունը մրգերում, բանջարեղենում, մսի, կաթի և ձվի մեջ: Օրինակ` օրգանական և սովորական կաթի մեջ նույն քանակի ճարպ կա: Ընդ որում՝ օրգանական սննդամթերքի մեջ հետազոտողներն ավելի շատ ազոտ են հայտնաբերել:










































