Հնդկաստանի Մումբաի մեգապոլիսում կառուցվող մետրոյի էստակադան փլվել է, ինչի հետևանքով վիրավորվել է 8 մարդ: Քաղաքային իշխանությունները չեն բացառում, որ բետոնի փլատակների տակ կարող են մարդիկ մնացած լինել:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, 50-մետրանոց էստակադան փլվել է Անդհերի շրջանում: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները, որոնք տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից երկուսի վիճակը ծանր է:
Դեպքի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ: Վթարի հետևանքով ճանապարհի վրա խոշոր խցանում է առաջացել:








































