Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Քրուիֆն իսպանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ մեծ նշանակություն ունի ակումբի համար և´ որպես ֆուտբոլիստ, և´ որպես մարզիչ:
Լեգենդար հոլանդացին նման կերպ է պատասխանել կատալոնական ակումբի պատվավոր նախագահ դառնալուն վերաբերող հարցին:
Հիշեցնենք, որ Քրուիֆին այդ կոչումը շնորհել է Ժոան Լապորտան:
«Բարսելոնա»-ի ներկայիս նախագահ Սանդրո Ռոսելը զրկել է Քրուիֆին պատվավոր նախագահի կոչումից` պարզաբանելով, որ Լապորտայի որոշումը չի համապատասխանում ակումբի կանոնադրությանը:
«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում «Բարսելոնա»-ի պատվավոր նախագահի կոչումը: Կարծում եմ` ես մեծ նշանակություն ունեմ ակումբի համար և´ որպես ֆուտբոլիստ, և´ որպես մարզիչ»,- հայտարարել է Քրուիֆը:









































