Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հակառակորդը Չինաստանի ընտրանին է: 6 տուրերից հետո մեր ազգային թիմը վաստակել է 11 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է երկրորդ տեղը: Չինաստանի հավաքականը 4-րդն է՝ 10 միավորով:
Մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա իր պարտիան 30-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց Ուանգ Հաոյի հետ: Արոնյանը հանդես էր գալիս սև ֆիգուրներով:
Չինաստան – Հայաստան՝ 0.5:0.5:








































