Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ հարկադիր վերաբնակների՝ դեպի Աբխազիա վերադարձը կպահանջի 4-6 միլիարդ դոլար: Իվանիշվիլին իր այս հայտարարությունն արել է նախընտրական շրջանում հարկադիր վերաբնակների հետ հանդիպման ժամանակ.
«Վրացական երազանքը» առաջին հերթին օրինականացնելու է հարկադիր վերաբնակների այն բնակատեղիները, որոնցում նրանք ցայժմ ապրում են: Դա կլինի ամենապարզ բանը, որը մենք կանենք: Բնականաբար, երկարատև գործընթաց կհանդիսանա փախստակաների վերադարձը:
Դա կպահանջի նվազագույնը 4 և ոչ ավելի, քան 6 միլիարդ դոլար: Այդպիսի հնարավորություն գոյություն ունի թե՛ մեր անձնական միջոցների տեսքով, թե՛արտաքին օգնության տեսքով: Մենք կմոբիլիզացնենք միջոցները՝ բանակցային գործընթացին զուգահեռ: Միայն քաղաքական հայտարարությունները բավական չեն, որպեսզի կարելի լինի հարկադիր վերաբնակներին վերադարձնել իրենց տները:
Դրա համար անհրաժեշտ է տնտեսական լուրջ օգնություն: Փախստականների վերադարձը կլինի կամավոր սկզբունքով: Դուք կունենաք ընտրության հնարավորություն, և յուրաքանչյուր ընտանիքի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր»:










































