РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահ է, որ իրանական խնդրի կարգավորման միակ ու լավագույն եղանակը դիվանագիտությունն է: Այս մասին նշված է Դեմոկրատական կուսակցության՝ առաջիկա 4 տարիների համար նախատեսված ծրագրում, որը հրապարակվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում տեղի ունեցած կուսակցական համագումարում:
Ծրագրում նշված է, որ նախագահ Օբաման վստահ է, թե դիվանագիտությունը մնում է լավագույն և հիմնական գործուն միջոցը: Միևնույն ժամանակ նա հասկացրել է, որ խնդրի դիվանագիտական կարգավորման համար «ժամանակավոր պատուհանը» անվերջ բաց չի լինելու, և բոլոր միջոցները՝ ներառյալ ռազմականը, մնում են այժմեական:
Ծրագրում նաև նշված է, որ Օբաման մտադիր է օգտագործել ԱՄՆ-ի բոլոր հնարավորությունները, որպեսզի կանխի Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը:








































