Civil Georgia-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
Այդ համատեղ հայտարարությունում խորհրդարանական ընտրությունները որակված են որպես «վճռորոշ»՝ Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար: Բացի այդ, նշված է, որ այդ ընտրությունները կվճռեն ԵՄ-ի ու Վրաստանի միջև ապագա հարաբերությունների որակն ու ինտենսիվությունը:
Համատեղ հայտարարությունում Ֆյուլեն ու Էշթոնը երկու կողմին՝ Վրաստանի կառավարությանն ու ընդդիմությանը, կոչ են արել շարունակել ապահովել խաղաղ, գործելու համար բարենպաստ և մրցունակ ընտրական միջավայր, ինչպես նաև առողջ մեդիա միջավայր:









































