Աստրախանյան եռակողմ հանդիպման նախօրեին համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ասում է հայ երիտասարդին, թե իրենք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ Սերժ Սարգսյանն է զանգել իրեն եւ խնդրել, թե քանի դեռ ընթանում են հայ-թուրքական բանակցությունները, ճանաչման գործընթացը կասեցնեն եւ չսրեն իրավիճակը: Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, այդ ամենը պարզապես պատահականություն է եւ միմյանց հետ կապ չունի. «Ավելի շուտ հետաքրքիր է, թե ով է հրապարակել այդ տեսանյութը, եւ ինչու հիմա, կամ երբ է ձայնագրվել այն: Այդ բոլորը հարցեր են, որոնց պատասխանը չունենք, բայց կարծում եմ, որ սա հարմար առիթ է, որպեսզի Սպիտակ տունը սրբագրի իր սխալը եւ Օբամայի տված խոստումներին համաձայն` փոխի իր քաղաքականությունը, եւ Ցեղասպանության ճանաչմանը իր համաձայնությունը տա»: