Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.36-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սամարիթեր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետի աշխատակիցներ` 1989 թ. ծնված Ա. Խորեցյանը, 1990 թ. ծնված Ա. Գրիգորյանը և 1993 թ. թ. ծնված Գ. Մկրտչյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:











































