Ուկրաինայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում Դոնեցկում կայացած «Շախտյոր»-«Դինամո» (3:1) հանդիպումից հետո «Շախտյոր»-ը ամրապնդեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում, իսկ «Դինամո»-ն, վաստակած միավորների թվով հավասարվելով «Դնեպր»-ին, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Բուքմեյքերական ընկերությունները գրեթե չեն կասկածում, որ «Շախտյոր»-ը կնվաճի առաջնության չեմպիոնի կոչումը: Միրչա Լուչեսկուի գլխավորած թիմի հաղթանակը գնահատել են 1.35 գործակցով: «Դինամո»-ի հաղթանակի համար սահմանված է 3.50, իսկ «Դնեպր»-ի և «Մետալիստ»-ի համար` 17 գործակից:








































