Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ևս մեկ հանդիպում կայացավ Մարսելում` տեղի «Օլիմպիկ»-ն ընդունեց «Մանչեսթր Յունայթեդ»-ին: Ոչ մի գոլ, ոչ մի քարտ և առանձնապես ոչ մի սրություն գրոհներում: 0:0 արդյունքն ամբողջությամբ արտացոլում է այս հանդիպման իրական պատկերը: Հուսանք, որ Մանչեսթրում շատ ավելի հետաքրքիր պայքարի ականատես կլինենք: