Հայաստանում են Միացյալ Նահանգների օրթոպեդ-վիրաբույժներ Սան Դիեգո, Քալիֆորնիայի Համալսարանի Օրթոպեդիկ Ոռուցքաբանության Մուռիի Կենտրոնի Օրթոպեդիկ Ծառայության Ղեկավար, պրոֆեսոր Աննա Քուլիջյանը և Ոտնաթաթի և սրունքային հոդի, ծնկան ու կոնքազդրային հոդերի օրթոպեդ-վիրաբույժ (Սան Դիեգո, Սքռիթս Գռին Հոսփիթալ), Միացյալ Նահանների Օրթոպեդիկ Վիրաբույժության Ակադեմիայի անդամ Սթիվեն Քոփսը:
Բժիշկներն իրենց հետ բերել են շուրջ մեկ տոննա կշռի սարքավորումներ: Դեռ երեք ամիս առաջ սկսեցին ուսումնասիրել վիրահատության կարիք ունեցողների դեպքերը , և ընտրվեցին երեսունը, ում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կանեն անվճար վիրահատություններ:
Այս ընթացքում բժիշկները գումար են հավաքում երկու երեխաների մայր` 32 ամյա մի կնոջ համար, ով ծնկային հոդի շտապ վիրահատության կարիք ունի: Այս նպատակով բժիշկները արևմտյան իրականությամ մեջ ընդունված քայլի դիմեցին` բարձրացան Արագած: Անցյալ երկու տարիներին նույն այս խումբը` Trek2Share ԱՄ-ում գործող հիմնականում բժիշկներից բաղկացած հասարակական կազմակերպությունը, բարեգործական միջոցառումներ և վիրահատություններ էր անցկացրել Քենիայում: Եվ գումար հավաքելու նպատակով բարձրացե էին Կիլիմանջարո:
Այս հասարակական կազմակերպությունը Հայաստանում համագործակցում են Շայն ՀԿ-ի հետ:
Բժիշկները հույս ունեն, որ հետագայում կկարողանան կրկին օգտակար լինել Հայաստանին:









































