Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջերս ստորագրված կոալիցիոն հուշագրին:
Նրա խոսքերով, դա նշանակում է իշխանության ուզուրպացում, և սա փորձ է մենաշնորհելու իշխանությունը:
Կարապետյանի դիտարկմամբ, դրանով կոալիցիան ցանկանում է ցույց տալ, որ եթե միավորվել է, ապա պարզ է,որ պիտի մեծամասնություն կազմի խորհրդարանում:
«Առաջին լրատվականի» այն հարցին, թե հավանական համարո՞ւմ է այն հանգամանքը, որ կոալիցիան խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միասնական ցուցակով,Կարապետյանը պատասխանեց.
«Այո՛, հավանական համարում եմ և համարում եմ, որ դա ողբերգություն է: Ինչպե՞ս կարող են երեք տարբեր գաղափարներ ունեցող կուսակցություններ միավորվել հանուն մեծամասնության, հանուն իշխանությունը միմյանց մեջ բաժանելուն»:










































