Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կայացած «Գրանադա»-ի հետ կիրակնօրյա հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել: Այդպիսով` պորտուգալացի ռմբարկուն խփել է իր 150-րդ և 151-րդ գոլերը «արքայական ակումբ»-ի կազմում:
Նշենք, որ Ռոնալդուի` «Ռեալ»-ի կազմում խփած գոլերի քանակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ կան: Բազմաթիվ լրատվամիջոցներ պորտուգալացու հեղինակած 1 գոլը վերագրում են նրա հայրենակցին` Պեպեին:
«Ռեալ»-ի պատմության մեջ ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստների ցուցակում Քրիշտիանուն զբաղեցնում է դեռևս 10-րդ հորիզոնականը:









































