Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անձամբ ցավակցել է հատուկ նշանակության ջոկատի աշխատակից Իոսիֆ Ցիկլաուրիի ընտանիքի անդամներին, որը զոհվել է Լոպոտա կիրճի հատուկ գործողության ժամանակ: Նա եղել է Ռուսիանի գյուղում, որտեղ կիրակի օրը տեղի է ունեցել հուղարկավորությունը, հաղորդում է trend.az-ը:
Սգո արարողությանը մասնակցել են զոհվածի ընտանիքին մոտ մարդիկ, համգյուղացիներ, ընկերներ, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընտանիքի անդամներին ցավակցական խոսքեր են ուղղել ինչպես նախագահը, այնպես էլ նրան ուղեկցող ՆԳ նախարար Բաչո Ախալայան և վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
Իոսիֆ Ցիկլաուրին հետմահու պարգևատրվել է Վախթանգ Գորգասալի առաջին աստիճանի շքանշանով:
Հակաահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է երեք վրացի ուժային և 11 դիվերսանտ:









































