Անգլիայի Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի շրջանակներում «Սաութհեմփթոն»-ի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է Ռոբին վան Պերսիի հիանալի խաղը, սակայն նաև անուշադրության չի մատնել Պոլ Սքոուլզին:
«Անշուշտ, վան Պերսին գերազանց խաղ ցուցադրեց, սակայն Սքոուլզի խաղադաշտ դուրս գալուց հետո խաղն ամբողջովին վերափոխվեց: Նա կարողանում է տեսնել խաղադաշտը և արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում, ինչը մեզ թույլ տվեց ամբողջովին վերահսկել խաղը:
Հետո վան Պերսիին հաջողվեց 2 կարևորագույն գոլ հեղինակել: Մեկնարկային երկու հանդիպումներում այս ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն 4 գոլ է գրանցել: Դա ֆանտաստիկ վիճակագրություն է: Կարծում եմ` առաջիկայում վան Պերսին ավելի լավ արդյունքներ կգրանցի»,- նշել է Ֆերգյուսոնը:





































