Բոստոնի համալսարանի աստղաֆիզիկայի ֆակուլտետի դասախոսները բացահայտել են, թե ինչու տիեզերքում աստղերը ավելի քիչ են, քան կարող էին լինել:
Infuture-ի հաղորդմամբ` գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին քարտեզը, որում ներկայացված են բոլոր մագնիսական դաշտերը ամպի տեսքով` կազմված միջաստղային գազերից:
Հետազոտությունն իրականացվել է գալակտիկական հարթությունների վրա ինֆրակարմիր բևեռացմամբ` 1,8 մետրանոց Պերկինիս հեռադիտակի միջոցով:
Աստղերի առաջացման հիմնական սկզբունքները գիտնականների համար պարզ են, սակայն հանելուկ է մնում նոր աստղերի առաջացման ինտենսիվությունը: Ըստ գործող վիճակագրության` այսօր տիեզերքում պետք է լինեին ավելի շատ աստղեր, քան իրականում կան:
Ինֆրակարմիր բևեռացման արդյունքում ստացած մոտ 1 մլն GRIPS պատկերներից գիտնականները կարողացել են գալ այն եզրահանգման, որ մագնիսական դաշտը շատ թույլ է գազային այն ամպում, որը գտնվում է Երկրից 6 000 լուսային տարի հեռավորություն վրա` Օրլա համաստեղության մեջ: Չնայած հայտնաբերված գազային ամպի հսկայական չափերին` պարզ է դարձել, որ դրա մագնիսական դաշտը շատ ավելի թույլ է` 100 000 անգամ թույլ, քան Երկրինը:







































