Վայոց Ձորի մարզի Գետափ գյուղում սեպտեմբերի 1-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ, դժվարանցանելի են դարձել գյուղամիջյան 5 փողոց:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար հանձնաժողով կստեղծվի: Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:







































