Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Վանաձորի քաղաքապետի թեկնածուներից «ամենահարուստը» Սամվել Դարբինյանն է, «ամենաաղքատը»՝ Կարեն Թումանյանը

Ի՞նչ ունեն ու չունեն Վանաձորի քաղաքապետի թեկնածուները, ով որքան եկամուտ է ստանում տարեկան, ի՞նչ սեփականություն ունի, ով որտեղ է աշխատել և ինչքան է վաստակել` ներկայացնում ենք ստորև:

Սկսենք ամենահարուստից:

Թեկնածուներից ամենահարուստը գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանն է: Նրա դրամական միջոցները կազմում են 105 միլիոն 120 հազար դրամ: Նա ունի ոչ թե սեփական բնակարան, այլ սեփական բազմաբնակարան շենք Վանաձորի Ազատամարտիկների նրբանցքի 4 հասցեում՝ 4.204,8 քմ մակերեսով: Ունի նաև 680 քմ մակերեսով հողամաս, Տոյոտա մակնիշի ավտոմեքենա:

Բացի քաղաքապետարանից ստացած 2 միլիոն 481 հազար 879 դրամ աշխատավարձից` Սամվել Դարբինյանը եկամուտ ունի նաև եղբորը պատկանող «Արգիշտի-1» ՍՊԸ-ից, քանի որ բաժնետեր է՝ 23 մլն 175 հազար դրամ շահաբաժնով:

Եկամուտների չափով երկրորդ տեղում քաղաքապետի թեկնածու, «Օրանժ Արմենիա» ընկերության Վանաձորի մասնաճյուղի նախկին տնօրեն Տարոն Ապրեսյանն է: Նրա դրամական միջոցները կազմում են 5 միլիոն դրամ և 3500 դոլար: Վանաձորի Լազյան 5 հասցեում ունի 94,5 քմ մակերեսով բնակարան, 164 քմ մակերեսով հողամաս, 2 ավտոմեքենա՝ 1998 թվականի արտադրության «Մերսեդես Բենց» և 2011 թվականի արտադրության «Մազդա-6»: Բացի «Օրանժ Արմենիա» ընկերությունից ստացած 5 միլիոն 58 հազար 544 դրամից, եկամուտ ունի նաև Վանաձորում գտնվող, նախկինում ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Սաննի Սիթի» սուպերմարկետից՝ 1 մլն 710 հազար դրամի չափով:

Երրորդը Լոռու մարզպետի նախկին տեղակալ Էդիկ Կարախանյանն է: Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 2 մլն 510 հազար դրամ՝ մարզպետարանից ստացած աշխատավարձը: Նրան է պատկանում «Էդիկ Կարախանյան և ընկերներ» ՍՊԸ-ի 70 տոկոս բաժնեմասը: Է. Կարախանյանը Դեմիրճյան 1 նրբանցքի 5/2 հասցեի 307,58 քմ մակերեսով առանձնատան, 409 քմ մակերեսով հողամասի սեփականատերն է և Դեմիրճյան 2/4 հասցեում գտնվող 240 քմ բնակավայրի հողատարածքի վարձակալը:

Ունեցած գումարի չափով չորրորդ տեղում Տիգրան Գրիգորյանն է՝ 1 մլն 254 հազար դրամով: Վանաձորում ունի 72,21 քմ մակերեսով բնակարան, օգոստոսին ձեռք է բերել «Ֆոլկսֆագեն Պոլո» մակնիշի ավտոմեքենա, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալությունից 1 տարվա ընթացքում ստացել է 787 դոլար եկամուտ:

Թեև ստացած եկամտի չափով վերջին տեղում է «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը՝ 667 հազար 560 դրամով, սակայն նա, թերևս, ունեցած սեփականությունների թվով առաջինն է: Այսպես՝ Կարեն Թումանյանը Տիգրան Մեծի պողոտայում` 52-10/1 հասցեում, 330 քմ մակերեսով, և 52-10/2 հասցեում` 310 քմ մակերեսով հողամասեր ունի, բնակարաններ ունի Կարեն Դեմիրճյան 21/34 հասցեում (91,88 քմ) և Զորավար Անդրանիկի 56/8 հասցեում (31,5 քմ), ունի նաև 1998 թվականի արտադրության «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում