Լիսաբոնի «Բենֆիկա»-ն մերժել է Մախաչկալայի «Անժի»-ի` 3 ֆուտբոլիստների տրանսֆերները գնելու առաջարկը: Այդ մասին տեղեկացնում է պորտուգալական A Bola հանդեսը: Մախաչկալայի ակումբը պատրաստ էր 90 մլն եվրո վճարել կիսապաշտպաններ Աքսել Վիթսելի, Նիկոլաս Գայթանի և իսպանացի հարձակվող Ռոդրիգոյի իրավունքների դիմաց:
Հաղորդվում է, որ «Բենֆիկա»-ի նախագահ Լուիշ Ֆիլիպե Վիեիրայի հետ բանակցություններ վարելու նպատակով Պորտուգալիա էր մեկնել Ռոբերտո Կարլոսը:







































