Աֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը որոշել է դադարեցնել աֆղան զինվորների և անվտանգության ծառայակիցների ուսուցման համար հավաքագրումը, քանի որ նրանք հաճախ սպանում են ամերիկյան բանակի զինվորների:
Այս մասին հաղորդվում է սեպտեմբերի 1-ին:
Հրամանատարության ներկայացուցիների խոսքերով` ԱՄՆ-ն մտադիր է վերանայել և կոշտացնել աֆղանստանցիների հավաքագրման և ուսուցման պայմանները, որպեսզի խուսափեն ոչ վստահելի տարրերի ներթափանցումից:
Թե երբ նրանց հավաքը կվերականգնվի` հայտնի չէ:
Ինչպես նշվում է` 2012-ի սկզբից աֆղանստանցի գրոհայինների ձեռքով զոհվել է 45 ամերիկացի:









































