Իսպանական մամուլի հաղորդմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան իր մտքերն է հայտնել «Ատլետիկո Մադրիդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի մասին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Եվրոպայի Սուպերգավաթի «Չելսի» – «Ատլետիկո» խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Ֆալկաոյի որակների մասին մենք վաղուց գիտենք: Նա կատարյալ ռմբարկուի կարկառուն տեսակ է: Եվրոպական մի քանի գրանդ ակումբներ տուժել են հենց նրա պատճառով: Ֆալկաոն այն ֆուտբոլիստներից է, որ պետք է լինեն մեկնարկային կազմում ցանկացած խաղում: Եթե մենք ձեռք բերեինք Ֆալկաոյի տրանսֆերը, ստիպված կլինեինք փոխել մեր մարտավարությունը»,- ասել է Վիլանովան:










































