Իսպանական մամուլը գրում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ու Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռիկարդո Կական ամեն ինչ անելու է` Ժոզե Մոուրինյոյին ապացուցելու, որ ինքը անհրաժեշտ ֆուտբոլիստ է թիմի համար:
Պորտուգալացի մարզիչն իր քայլերով հենց սա է զգալ տալիս: Կական չի կարող լքել «Արքայական ակումբ»-ը առնվազն մինչև հունվար ամիս, քանի որ տրանսֆերային պատուհանի հաջորդ բացումը ձմռանն է` հունվարին:
Այս պարագայում Կակայի համար ամեն ինչ ավելի է բարդանում: Եթե թիմն աշխատում է օրական մեկ անգամ, ապա նա ստիպված է լինելու կրկնակին անել: Կական միայնակ մարզումներ է անցկացնում «Ռեալ»-ի մարզատեղիում՝ Վալբաբեբասում: Ֆուտբոլիստը ուժի ու արագության անհատական վարժություններ է անում, որպեսզի Մոուրինյոյին ապացուցի, որ պահեստայինների նստարանն իր համար չէ նախատեսված:









































