Էդուարդո Արելյանո Ֆելիքսին` մեքսիկական «Տիհուանա» նարկոկարտելի ներկայացուցչին, Մեքսիկայից արտահանձնել են ԱՄՆ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ամերիկյան իշխանությունները Արելյանո Ֆելիքսին մեղադրում են փողերի լվացման և թմրանյութի վաճառքի համար: 55-ամյա նարկոբարոնը ձերբակալվել էր Տիհուանում 2008-ի հոկտեմբերին: 2010-ին որոշում էր կայացվել նրա արտահանձնման մասին, սակայն բողոքարկման ժամանակ նա շարունակում էր մնալ հայրենիքում:
Ենթադրվում է, որ Արելյանոն Սան Դիեգոյի ամերիկյան դատարանի առաջ կկանգնի արդեն երեքշաբթի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:









































