«Իսահակ» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները` 5 մարդ զոհվել է Լուիզիանա, 2-ը` Միսիսիպի նահանգներում:
Օդերևութաբանների գնահատմամբ` որոշ շրջաններում թափվել է մինչև 130 մմ տեղումներ: Մասնագետները չեն բացառում առաջիկա օրերին նոր ջրհեղեղները Միսիսիպի և Օհայո գետերի հովիտներում:
Տուժած շրջաններում առանց էլեկտրականության է շարունակում մնալ 400 հազար բաժանորդ:









































