Հայաստան-Ադրբեջան կիբերտարածքում երեկ սկսված աննախադեպ փոխհրաձգությունը դեռ շարունակվում է: Հայկական կողմից «հարձակումների» արդյունքում չի գործում նաև Ալիևի կնոջ կայքը ` Մեհրիբան Ալիևայի պաշտոնական կայքէջը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հրամանագիրը հրապարակվել էր President.az պաշտոնական կայքում, որից հետո կայքը գործում էր միայն ադրբեջաներենով: Այս պահին ադրբեջանական հայտնի լրատվական գործակալությունների պաշտոնական կայքէջեր` «1News»-ը, «APA»-ը, «Vesti.az»-ը և «Day.az»-ը չեն գործում, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքի հետ կապված դեռևս որոշակի բարդություններ կան:










































