Պորտուգալական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Անժի»-ն 35 մլն եվրո է առաջարկել «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Ակսել Վիտցելի իրավունքների դիմաց, սակայն ակումբի նախագահ Լուիշ Ֆելիպե Վիեյրան մերժել է Մախաչկալայի ակումբի առաջարկը:
««Անժի»-ն հրաժարվել է վճարել 40 մլն եվրո, ինչպես նշված է ֆուտբոլիստի պայմանագրում: Բացի այդ՝ Ռուսաստան տեղափոխությունը հետաքրքիր չէր նաև Բելգիայի ազգային թիմի ֆուտբոլիստին: Մերժելու մեկ այլ պատճառն այն է, որ պորտուգալական ակումբը «Մանչեսթեր Սիթի»-ին է վաճառել Խավի Գարսիայի իրավունքները:
Հիշեցնենք, որ Մախաչկալայի «Անժի»-ն ձեռք է բերել Մադրիդի «Ռեալ»-ի 27-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Լասան Դիարայի իրավունքները:





































