Սեպտեմբերի 1-ին Վրաստանում անվճար ապահովագրությունից կարող են օգտվել բնակչության լրացուցիչ խավեր: Ընդհանուր առմամբ, լրացուցիչ ապահովագրական փաթեթներ կստանա ավելի քան 1 մլն մարդ:
Ինչպես հաղորդում է Gruzia Online գործակալությունը, բժշկական ապահովագրության պետական ծրագրի շրջանակներում կփոխհատուցվեն շտապօգնության, բժշկական խորհրդատվության, ամբուլատոր բուժման, դիագնոստիկայի, պլանային և անհետաձգելի վիրահատությունների և հիվանդանոցային սպասարկման այլ ծախսերը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահին պետական ապահովագրությունից օգտվում է մինչև 900 հազար քաղաքացի: Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ապահովագրված կլինի 2.4 մլն մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին:









































