L’Equipe-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական ՊՍԺ-ն ու հոլանդական «Այաքս»-ը համաձայնության են եկել պաշտպան Վան դեր Վիլի տեղափոխության հարցում:
Տրանսֆերի արժեքը կկազմի 6 միլիոն եվրո: Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո ՊՍԺ-ի հետ կկնքի քառամյա պայմանագիր:
Հավելենք, որ Ֆրանսիայում տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 4-ին (երեքշաբթի):








































