Անգլիական «Տոտենհեմ»-ը պայմանագիր է ստորագրել ամերիկացի Քլինթ Դեմսիի հետ, որը 2007 թվականից հանդես էր գալիս անգլիական մեկ այլ ակումբի՝ «Ֆուլհեմ»-ի կազմում: «Տոտենհեմ»-ի պաշտոնական կայքն արդեն հայտարարել է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու մասին, սակայն հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում:
Մասնագետները Դեմսիի տրանսֆերը գնահատում են 15 միլիոն եվրո:









































