Քիչ առաջ Սպիտակ տակ խոսնակ Թոմմի Վիետորը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
ԱՄՆ նախագահը խորապես անհանգստացած է Հունգարիայից վերադառնալուն պես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու առթիվ: Սաֆարովը խոստովանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը Բուդապեշտում 2004 թվականին և ցմահ բանտարկության է դատապարտվել Հունգարիայում իր գործած դաժան սպանության համար:
Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք մեր հիասթափությունը Սաֆարովին ներում շնորհելու որոշման առթիվ: Այս քայլը հակասում է տարածաշրջանային լարվածության թուլացման ու հաշտեցման ուղղությամբ գործադրված ջանքերին: ՛
ԱՄՆ նաև բացատրություն է պահանջում Հունգարիայից Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու որոշման կապակցությամբ:







































