Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Անդրեյ Արշավինը իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի ազգային հավաքականում չհայտավորվելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն չի ընդգրկել Արշավինին հավաքականի կազմում` աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի` Հյուսիսային Իռլանդիայի և Իսրայելի ընտրանիների հետ հանդիպումներին մասնակցելու համար:
«Ես հանգիստ եմ վերաբերում այդ հարցին, քանի որ ըստ էության՝ դա տրամաբանական է: Նախորդ հավաքի մեր զրույցի ժամանակ Կապելոն հայտնեց, որ ես կարող եմ նաև չընդգրկվել ազգային հավաքականում, եթե ակումբում ինձ չտրամադրվի բավական խաղաժամանակ: Այնպես որ, Կապելոյի որոշումն ինձ համար անակնկալ չէր»,- հայտնել է ֆուտբոլիստը:








































