Մախաչկալայի «Անժի»-ն շուտով ձեռք կբերի Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լասան Դիարայի իրավունքները: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ:
Դիարան հանդես է գալիս «Ռեալ»-ում 2009 թվականից: 2011/12 թվականների մրցաշրջանում նա մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 հանդիպումներում, որոնցից 15-ում խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում:
Հիշեցնենք, որ 26-ամյա Դիարայի տրանսֆերի արժեքը 8 մլն եվրո է գնահատվում:









































